17.07.2017 09:30

Մոուրինյո. Վենգերն «Արսենալ»-ում ունի այն ամենը, ինչի մասին երազում են մյուս մարզիչները

Մոուրինյո. Վենգերն «Արսենալ»-ում ունի այն ամենը, ինչի մասին երազում են մյուս մարզիչները

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արդեն Վենգերը ակումբում ունի այն, ինչի մասին երազում են բոլոր մարզիչները.

«Կարծում եմ, «Արսենալ»-ում ճիշտ են վարվել՝ առաջարկելով նրան երկարաձգել պայմանագրի ժամկետը երկու տարով: Բոլոր մարզիչները ցանկանում են ուժեղ լինել, ինքնուրույն որոշումներ ընդունել՝ չլսելով ԶԼՄ-ներին, վերլուծաբաններին և երկրպագուներին:

Վենգերն ունի այն, ինչը ցանկանում են մյուս մարզիչները. ուժեղ ակումբ, ևս երկու տարվա պայմանագիր, տիտղոսի համար պայքարելու պայմաններ, ինչպես նաև ղեկավարության կողմից հրաշալի վերաբերմունք: Նա արժանի է դրան: Բոլոր մարզիչները երազում են դրա մասին»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Record-ը: