08.01.2013 22:32

Հայտնի են Ռուսաստանում ավտովթարից զոհված ՀՀ 4 քաղաքացիների անունները

Հայտնի են Ռուսաստանում ավտովթարից զոհված ՀՀ  4 քաղաքացիների անունները

Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 64-րդ կմ-ին ավտովթարի հետեւանքով զոհված ՀՀ քաղաքացիների անուններն արդեն հայտնի են:

Հունվարի 6-ին իրար էին բախվել «Hyundai Accent» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաները: Տեղի ունեցած ավտովթարի արդյունքում կային զոհվածներ եւ վիրավորներ: «Արմենպրեսի» հաղորդմամբ` ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով` «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղած  5 ՀՀ քաղաքացիներից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի (ծնված՝ 1977թ.), Արեւշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արեւշատյան Սուսաննա Կարենի (ծնված՝ 1958թ.) եւ Արեւշատյան Մայիս Լյուդվիգի (ծնված՝ 1954), տեղում մահացել են: Ուղեւորներից Լիանա Մայիսի Արեւշատյանը (ծնված՝ 1978թ.) տարբեր կարգի կոտրվածքներով տեղափոխվել է Կունգուր քաղաքի հիվանդանոց:

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Պերմի մարզի ճանապարհային ոստիկանությունից տեղեկացրել են, որ ավտովթարի մեղավորը եղել է «Hyundai»-ի վարորդը, ով եւս տեղում մահացել է: Մայրուղու վրա նա փորձել է շրջանցել «ՄԱԶ» մեծ բեռնատարը, արդյունքում հայտնվել է հանդիպակած գոտում եւ ճակատային մասով հարվածել «ՎԱԶ 2110»-ին: