17.07.2017 09:45

Դորտմունդի «Բորուսիա»-ն վերջնագիր է ներկայացրել Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիա»-ն վերջնագիր է ներկայացրել Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երկու օր ունի, որպեսզի որոշում կայացնի ակումբից հեռանալու մասին:

Գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը, ՊՍԺ-ն և «Միլան»-ը, սակայն գերմանական ակումբը դեռևս ոչ մի առաջարկ չի ստացել: Այնուամենայնիվ Վատցկեն ցանկանում է, որ ֆուտբոլիստը շտապի և վերջապես կողմնորոշվի, թե որտեղ է տեսնում իր ապագան:

«Մենք Օբեին ասել ենք. «Եթե դու ցանկանում ես ինչ-որ տեղ գնալ, և ունես նախընտրած ակումբը, որը բավարարում է մեր պահանջները, ապա արի՛, և մենք կքննարկենք»:

Այնուամենայնիվ դա հնարավոր է միայն տրանսֆերային որոշակի ժամանակահատվածում: Ակնհայտ է, որ պետք է հասցնենք փոխարինող գտնել նրան, եթե իհարկե դա հնարավոր է:

Մենք կսպասենք ևս երկու օր, բայց ոչ ավելին: Դեռևս ոչ մի առաջարկ չենք ստացել՝ կապված նրա տրանսֆերի հետ»,- ասել է Վատցկեն Welt am Sonntag-ի հետ զրույցում: