17.07.2017 10:30

Արաբական 6 երկրներ ՖԻՖԱ-ից պահանջել են Քաթարին զրկել ԱԱ-2022-ի անցկացման իրավունքից

Արաբական 6 երկրներ ՖԻՖԱ-ից պահանջել են Քաթարին զրկել ԱԱ-2022-ի անցկացման իրավունքից

Արաբական 6 երկրներ խմբակային նամակ են ուղարկել ՖԻՖԱ-ին՝ պահանջելով Քաթարին զրկել ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

«Այդ երկրները ՖԻՖԱ-ին նախազգուշացրել են երկրպագուներին սպառնացող վտանգի մասին մի երկրում, որը համարվում է ահաբեկչության բազա»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Local-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին արաբական 5 երկրներ (ԱՄԷ, Եգիպտոս, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Եմեն եւ Լիբիա) որոշել էին խզել Քաթարի հետ դիվանագիտական կապերը՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին աջակցելու եւ Բահրեյնի ներքին գործերին խառնվելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել էին եւս մի քանի երկրներ:

ԱԱ-2022-ը Քաթարում անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: