17.07.2017 10:45

Անդեր Էրերա. «Բարսելոնա»-ն ինձ հետ կապ չի հաստատել

Անդեր Էրերա. «Բարսելոնա»-ն ինձ հետ կապ չի հաստատել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրրերան մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ նա կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

««Բարսելոնա»-ն ինձ հետ կապ չի հաստատել: Ես շատ երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այստեղ ես ինձ շատ կարևոր և գնահատված խաղացող եմ զգում և այդ պատճառով կենտրոնացված եմ միայն իմ ելույթների վրա»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Նշենք, որ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաներ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը:

27-ամյա կիսապաշտպանը նաև խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի հավանական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին.

«Իհարկե ես կցանկանայի, որ նա դառնար իմ թիմակիցը: Նա մոտ էր Մանչեսթեր տեղափոխությանը, քանի որ երկու ակումբները բանակցում էին: Ցավում եմ, որ նա չտեղափոխվեց «ՄՅՈՒ», բայց ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում»,- ասել է Էրերան: