17.07.2017 11:00

Պաշտոնական. Նոլիտոն պայմանագիր կնքեց «Սևիլիա»-ի հետ

Պաշտոնական. Նոլիտոն պայմանագիր կնքեց «Սևիլիա»-ի հետ

Իսպանական «Սևիլիա»-ն պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Սիթի»-ից հարձակվող Նոլիտոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին: 30-ամյա իսպանացու հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:

Նոլիտոն 2016 թվականի ամռանը «Սելտա»-ից տեղափոխվեց մանչեսթերյան ակումբ, սակայն այդպես էլ չկարողացա Պեպ Գվարդիոլայի թիմում ամրապնդվել հիմնական կազմում: 2016/17 մրցաշրջանում հարձակվողը մասնակցեց 30 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: