17.07.2017 12:12

Կադիրովը գեյերին անվանել է սատանաներ և հայտարարել, որ Չեչնիայում դրանք չկան

Կադիրովը գեյերին անվանել է սատանաներ և հայտարարել, որ Չեչնիայում դրանք չկան

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երկար ժամանակից ի վեր առաջին անգամ հարցազրույց է տվել արտասահմանյան լրատվամիջոցին: Նա համաձայնել է զրուցել ամերիկյան մալուխային հեռուստատեսության մարզական բաժնի խմբագրի հետ, որը, ի թիվս այլ հարցրեի, նրանից խնդրել է մեկնաբանել Չեչնիայում  համասեռականների խոշտանգումների  և հալածանքների մասին լուրերը:

Ի պատասխան՝ Կադիրովը հայտարարել է, որ «այդ ամենը դատարկ բաներ են», և Չեչնիայում ընդհանրապես գեյեր չկան:

«Իսկ եթե կան, դրանց տարեք ձեզ մոտ Կանադա, փառք Ալլահին, մեզնից հեռու… արյունը մաքրելու համար»,- հավելել է նա:

Կադիրովը համասեռականներին շեյթաններ է անվանել ու հայտարարել. «Դրանք մարդ չեն: Եվ թող անիծվեն, որ զրպարտում են մեզ»:

Հաջորդ հարցին, թե արդյո՞ք նա ԱՄՆ-ին համարում է իր երկրի թշնամին, Կադիրովը պատասխանել է, թե Ամերիկան հակառուսաստանյան քաղաքականություն է վարում երկրի ղեկավարության դեմ, սակայն բավարար չափով ուժեղ չէ, որ նրան համարես Ռուսաստանի թշնամին:

«Մենք ուժեղ պետություն ունենք, մենք միջուկային տերություն ենք: Եթե անգամ մեր կառավարությունը լրիվ ոչնչացվի, մեր հրթիռները կթչեն այնտեղ: Մենք ամբողջ աշխարհը ծնկի կբերենք»,- հայտարարել է Չեչնիայի առաջնորդը:

Փոխանցում է BBC-ն: