17.07.2017 12:34

Վենեսուելա. քվեարկություն և բռնություններ

Վենեսուելա. քվեարկություն և բռնություններ

Կիրակի օրը Վենեսուելայում անցկացված, այսպես կոչված՝ «ժողովրդական» հանրաքվեի քվեարկության ընթացքում առնվազն մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են:

Հանրաքվեն կազմակերպել էր  երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընդդիմությունը հանդիսացող քաղաքական ուժերի «Դեմոկրատական միասնության կլոր սեղան»  դաշինքը:

Ժողովրդական հանրաքվեն անցկացվել է նաև այն նպատակով, որպեսզի հասարկության նշանակալի մասը ցույց տա իր վերաբերմունքը Սահմանադրական ասամբլեայի ընտրություններին, որոնք կայանալու են հուլիսի 30-ին:

Գործող իշխանությունների ամենասուր քննադատներից մեկը՝ Լեոպոլդո Լոպեսը, կալանքի տակ է: Նրա կինը՝ Լիլիան Տինտորին այսպես է ձևակերպել իր որոշումը. «Այո՛, այո՛, այո՛՝ ազատությանը: Այո՛՝ ժողովրդավարությանը: Այո՛՝ մարդու իրավունքները հարգելուն: Այո՛՝ այն ճանապարհին, որը քաղաքացիները կընտրեն երկրի և հասարակության զարգացման համար»:

Մադուրոյի կողմնակիցները հուլիսի վերջին ընտրություններ անցկացնելու գաղափարից չեն հրաժարվում և հանրաքվեն դիտարկում են որպես պաշտոնական քվեարկության նախերգանք:

Փոխանցում է euronews-ը: