17.07.2017 14:48

Իրանի նախագահի եղբորը ձերբակալել են ֆինանսական մեքենայությունների համար

Իրանի նախագահի եղբորը ձերբակալել են ֆինանսական մեքենայությունների համար

Իրանում ձերբակալվել է Հուսեյն Ֆերեյդունը՝ նախագահ Հասան Ռոուհանիի եղբայրը: Նրան մեղադրում են ֆինանսական հանցանք գործելու մեջ, հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով դատարանի ներկայացուցչին:

«Երեկ նրան բաց են թողել երաշխավորությամբ, բայց քանի որ նա չի կատարել պայմանները, դրա համար կալանքի տակ է վերցվել»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Ֆերեյդունի ու ևս մի շարք  անձանց նկատմամբ  մի քանի հետաքննություն է տարվում, կասկածյալներից ոմանք նույնպես ձերբակալված են, հավելել է նա:

BBC-ի տվյալներով՝ Ֆերեյդունը առնչվում է մի սկանդալի, որը կապված է պետական ապահովագրական ընկերության մենեջերների աշխատավարձերը բարձրացնելու հետ:

Հուսեյն Ֆերեյդունը 2015 թ. եղել է Իսլամական Հանրապետության հատուկ բանագնացը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում: Փոխանցում է ria.ru-ն: