17.07.2017 14:49

ՀՀԿ-ական դպրոցների տնօրենները հրաժարվում են դատական հայցերից

ՀՀԿ-ական դպրոցների տնօրենները հրաժարվում են դատական հայցերից

Մեկնարկել է 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի հայցադիմումների քննությունը դատարանում:

30 տնօրենները, պնդում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:

Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ:

Դանիել Իոաննիսյանը տեղեկացնում է, որ իր որ տնօրենները հայցերից հրաժարվում են։