17.07.2017 15:16

Պետդումայի նախագահը Հայաստանին առաջարկում է ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ

Պետդումայի նախագահը Հայաստանին առաջարկում է ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ

Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի ՀՀ վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանում վավեր լինեն:

Հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունների վարորդական իրավունքի վկայականներով ՌԴ տարածքում մեքենա վարելն արգելվում է: Հուլիսի 14-ին Պետդուման վերապահում է ընդունել, համաձայն որի՝ վավեր են այն երկրների վարորդական իրավունքի վկայականները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի:

«Կարող եմ մի բան ասել՝ ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվեք, եւ այդ ժամանակ օրենքի նորմը ինիքնաբերաբար կտարածվի նաեւ Հայաստանի Հանրապետության վրա», - ըստ ТАСС-ի՝ ասել է Վոլոդինը այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ, որտեղ վերջինս բարձրացրել է ՌԴ-ում ազգային վարորդական իրավունքներով վարելու հնարավորության հարցը: