17.07.2017 15:23

Յունկեր. Թուրքիայում մահապատժի վերականգնումը «կփակի ԵՄ դռները»

Յունկեր. Թուրքիայում մահապատժի վերականգնումը «կփակի ԵՄ դռները»

Թուրքիայում մահապատժի վերականգնումը այդ երկրի առջև «կփակի Եվրամիությանն անդամակցելու դռները», հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է EUobserver ինտերնետային թերթը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը՝ պետական հեղաշրջման մեկամյակին, հայտարարել է, որ իշխանության կողմից 250 զոհերի վրեժը լուծվելու է: «Մենք սկզբում կպոկենք այդ դավաճանների գլուխը: Մենք կթռցնենք նրանց գլուխները »,- Էրդողանի խոսքն է մեջբերում լրատվամիջոցը:

Ապրիլին Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն ավարտվեց կառավարման խորհրդարանական կարգից նախագահականի անցնելու կողմնակիցների հաղթանակով: Սպասվում է, որ նոր լիազորություններով օժտված երկրի ղեկավարը Թուրքիայում կարող է հանրաքվե անցկացնել մահապատիժը վերականգնելու վերաբերյալ:

Փոխանցում է ria.ru-ն: