17.07.2017 15:41

Քուրդ զինվորականի կարծիքով՝ ԻՊ-ն դիվերսիայի մարտավարություն կորդեգրի

Քուրդ զինվորականի կարծիքով՝ ԻՊ-ն  դիվերսիայի մարտավարություն կորդեգրի

Հակաահաբեկչական ուժերի քուրդ բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, որ պարտություն կրելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները կարող են անցնել դիվերսիայի մարտավարության, և կնմանվի «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել է Reuters գործակալությունը:

Հաղորդվում է նաև, որ նա նշել է, թե ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Սադամ Հուսեյնի իրաքյան բանակի նախկին սպաներից որևէ մեկը:

Փոխանցում է ria.ru-ն: