17.07.2017 16:04

Լավրովն ԱՄՆ-ին համեմատել է «մեծ ճանապարհի ավազակների» հետ

Լավրովն ԱՄՆ-ին համեմատել է «մեծ ճանապարհի ավազակների» հետ

ԱՄՆ-ում ռուսատանյան դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու համար առաջ քաշված պահանջները «թալան են օրը ցերեկով», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե դա այդպես է (այսինքն՝ եթե նման պահանջներ են առաջադրվել), ապա դա թալան է օրը ցերեկով: Ոնց որ մեծ ճանապարհի ավազակները մեկնաբանեն այս իրավիճակը: Ո՞նց թե՝ խլել սեփականությունը, որն ամրագրված է երկկողմ միջկառավարական վավերացված փաստաթղթով, իսկ դա վերադարձնելիս առաջնորդվել «ինչ որ իմն է՝ իմն է, իսկ ինչ որ քոնն է՝ կկիսենք» սկզբունքով»,- ասել է Լավրովը Մինսկում լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր պատժամիջոցներ սահմանեց ՌԴ-ի նկատմամբ, ԱՄՆ-ից արտաքսվեցին ռուսաստանյան 35 դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամները: Արգելվեց նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի ռուսաստանյան մշտական ներկայացուցչության և Վաշինգտոնում դեսպանատան՝ քաղաքից դուրս գտնվող ամառանոցների շահագործումը, որոնք հանդիսանում են ՌԴ սեփականությունը և օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ:

Փոխանցում է Interfax-ը: