18.07.2017 11:00

Ստամբուլի դատարանը կալանքի տակ է թողել իրավապաշտպաններին

Ստամբուլի դատարանը կալանքի տակ է թողել իրավապաշտպաններին

Հուլիսի 5-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տասն ակտիվիստների, որոնց թվում կան Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացիներ: Նրանք բոլորը հարցաքննության են ենթարկվել պատկան մարմինների կողմից: Չորս հոգի ազատ են արձակվել, սակայն մնում են ոստիկանության հսկողության տակ: Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչությանը աջակցելու հետ կապված հանցագործություններում:

Amnesty International-ի աշխատակիցների ձերբակալությունը և կալանքի տակ պահելն աննախադեպ է այդ հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության ողջ պատմության ընթացքում:

Երեքշաբթի առավոտյան Ստամբուլի դատարանը անփոփոխ է թողել իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու որոշումը:

Փոխանցում է euronews-ը: