18.07.2017 12:54

Էրդողանը շրջայցի է պատրաստվում՝ Քաթարի ճգնաժամը հարթելու նպատակով

Էրդողանը շրջայցի է պատրաստվում՝ Քաթարի ճգնաժամը հարթելու նպատակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրել է հուլիսի 23-24-ին դիվանագիտական շրջայց կատարել Քաթարում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում, երեքշաբթի հաղորդել է Milliyet թերթը՝ հղում անելով Թուրքիայի առաջնորդի աշխատակազմում իր աղբյուրին:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է այցելել Քաթար, Քուվեյթ և Սաուդայն Արաբիա՝ քաթարյան ժգնաժամի մեջ ներքաշված երկրների միջև երկխոսություն  նախաձեռնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հուլիսի 5-ին խզեցին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրին հաղորդակցությունը Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ այդ որոշմանը միացան նաև մի շարք այլ պետություններ: Քուվեյթը հանդես եկավ որպես հակամարտության լուծման միջնորդ:

Փոխանցում է ria.ru-ն: