18.07.2017 13:12

Լոպիրյովան մտադիր է ամուսնանալ Բասկովի հետ

Լոպիրյովան մտադիր է ամուսնանալ Բասկովի հետ

Ռուսաստանցի հայտնի մոդել, շոու-բիզնեսի աստղ Վիկտորյա Լոպիրյովան պատրաստվում է ամուսնանալ երգիչ Նիկոլայ Բասկովի հետ: Instagram-ի իր էջում Չեչնիայի տիրակալ Ռամզան Կադիրովը տեղեկացրել է, որ հարսանիքը տեղի է ունենալու Գրոզնիում, իսկ արարողության «գլխավոր վկան» լինելու է ինքը՝ Կադիրովը:

Լոպիրյովան, որը նաեւ 2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանն է, վերջերս Հայաստանում էր: Համացանցում տարածվեցին նրա եւ ազգային հավաքականի ավագ, Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի լուսանկարները: Տեղական բուքմեյքերներից մեկը խաղադրույք էր առաջարկում՝ արդյոք Հենոն ու Վիկտորյան կամուսնանան: