18.07.2017 13:43

ԱՀԿ. Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ երեխա անհրաժեշտ պատվաստում չի ստանում

ԱՀԿ. Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ երեխա անհրաժեշտ պատվաստում  չի ստանում

Աշխարհում գրեթե յուրաքանչյուր տասներորդ երեխա կամ 12,9 միլիոն երեխա 2016 -ին ոչ մի պատվաստում չի ստացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ եւս մոտավորապես 6,6 միլիոն մանկիկ ստացել է կապույտ հազի-դիֆթերիայի-պրկախտի մակակլանված հակատոքսինի երեք դեղաչափերից միայն առաջինը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ պատվաստումները կանխում են 2-ից մինչեւ 3 միլիոն վաղաժամ մահեր: Կազմակերպությունը նշում է, որ ԱՀԿ-ի 194 անդամ երկրներից 130-ը կարողացել է դիֆթերիայի, կապույտ հազի եւ պրկախտի դեմ պատվաստում ստացած երեխաների բաժինը հասցնել 90 տոկոսի: Ութ երկրնում, այդ թվում՝ Սիրիայում եւ Ուկրաինայում, պատվաստված երեխաների բաժինը չի գերազանցում 50 տոկոսը: