08.01.2013 23:04

Նիգերիայում պահվող 15 ռուս նավաստիներին պատրաստվում են դատել մաքսանենգության համար

Նիգերիայում պահվող 15 ռուս նավաստիներին պատրաստվում են դատել մաքսանենգության համար

Նիգերիայի իշխանությունները շարունակում են անազատության մեջ պահել 15 ռուս ծովագնացների, որոնք մեղադրվում են զենքի մաքսանենգության մեջ, հայտնում է РИА Новости-ն:

Myre Seadiver նավը մաքսանենգության կասկածանքով իր անձնակազմով ձերբակալվել է 2012-ի հոկտեմբերի 19-ին, Լագոսի նավահանգստում: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 26-ին, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ դիվանագիտական բանակցությունների արդյունքում որոշվել է մի քանի օրվա ընթացքում ՌԴ-ին հանձնել նավի անձնակազմի 15 ռուսաստանցի անդամներին: Սակայն այսօր պարզ է դարձել, որ Նիգերիան պատրաստվում է սկսել նավաստիների նկատմամբ հարուցված դատական գործի լսումները՝ ի հեճուկս ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության:

Հատկանշական է, որ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Ս. Լավրովը դեկտեմբերին իր նիգերացի գործընկերոջ հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շեշտել էր, որ 15 նավաստիների արտահանձնման ցանկացած խափանում բացասական ազդեցություն կունենա ռուս-նիգերական հարաբերությունների վրա: