08.01.2013 23:27

ՄԱԿ. Սիրիայում 1 միլիոն մարդ տառապում է սովից

ՄԱԿ. Սիրիայում 1 միլիոն մարդ տառապում է սովից

ՄԱԿ-ի գնահատականներով, շուրջ մեկ միլիոն սիրիացիներ տառապում են սովից, քանի որ կառավարությունը սահմանափակումներ է մտցրել հումանիտար օգնության բաշխման հարցում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ ամսական մարդասիրական օգնություն է տրամադրում մեկուկես միլիոն սիրիացիների համար, սակայն դեռեւս շուրջ մեկ միլիոն մարդ ծայրահեղ կարիքի մեջ է:

ՊՀԾ ղեկավարությունը նշել է, թե հնարավորություն չունի ընդլայնել իր գործունեությունը Սիրիայում, քանի որ ծրագրի սահմանափակ թվով գործակալությունների է թույլատրված աշխատել Սիրիայում:

ՄԱԿ-ը հայտնում է նաեւ երկրում առկա հումանիտար խնդիրների մասին. միայն վերջին ամսվա ընթացքում Սիրիան լքել է շուրջ 100 հազար փախստական: