09.01.2013 00:58

Թուրք զինվորականները 12 քուրդ զինյալների են սպանել

Թուրք զինվորականները 12 քուրդ զինյալների են սպանել

Թուրք զինվորականները 12 քուրդ զինյալներ են սպանել թուրք-իրաքյան սահմանին տեղի ունեցած զինված բախման ընթացքում, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով թուրքական իշխանությունները:

Ըստ աղբյուրի, Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբները, օգտվելով մառախուղից եւ տեղացող ձնից, գրոհել են Իրաքի տարածքում գտնվող թուրքական հենակետը:

Միջադեպը տեղի է ունեցել մեկ շաբաթ հետո այն բանից, երբ Թուրքիան հաստատեց ազատազրկության մեջ գտնվող քուրդ առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ զինված պայքարի դադարեցմանն ուղղված բանակցություններ սկսելու մտադրությունը:

2009-ին ՔԱԿ-ը հայտարարել է զինված գործողությունները դադարեցնելու մասին: Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիայի տարածքում ձերբակալվել են հազարավոր քուրդ ակտիվիստներ, որոնց թվում են քաղաքական գործիչներ, իրավաբաններ, լրագրողներ: