21.07.2017 15:05

Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 82-80 (տեսանյութ)

Ռումինիայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի առաջնության (մինչեւ 20տ.) որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 82-80 հաշվով:

Լարված պայքարում ընթացող խաղի գրեթե ողջ ընթացքում հայ բասկետբոլիստները հածվի մեջ առաջ էին: Վերջին քառորդում ադրբեջանցիները մինչեւ նվազագույնը կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 81-80: Սակայն վերջին վայրկյաններին հայաստանցիները տուգանային նետումով ձեւակերպեցին վերջնական հաշիվը՝ 82-80:

Եվս մեկ հանդիպում Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 23-ին: