25.07.2017 13:58

Թուրքիայի Մեջլիսն արգելել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտության օգտագործումը

Թուրքիայի Մեջլիսն արգելել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտության օգտագործումը

Թուրքիայի խորհրդարանը ընդունել է ներքին կանոնակարգ օրենքի փոփոխություններ, որոնցով արգելվում է խորհրդարանում օգտագործել «Հայոց ցեղասպանություն», ինչպես նաև Քրդիստան կամ քրդական շրջաններ արտահայտությունները, հաղորդում է Ազատությունը:

Կանոնակարգում 17 փոփոխությունների առաջարկը հուլիսի սկզբներին ներկայացրել էին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Ազգայնական շարժման պատգամավորները: Երկարատև ու բուռն քննարկումներից հետո սահմանադրական հանձնաժողովը վավերացրեց նախագիծը:

Խորհրդարանի ներքին վարքի օրենքի փոփոխություններով նաև պատիժ է սահմանվում օրենքը խախտողների նկատմամբ՝ «թուրք ազգի պատմությունը և համատեղ անցյալը վիրավորած» պատգամավորների գործունեությունը խորհրդարանում ժամանակավորապես կասեցվելու է: Նրանք նաև տուգանվելու են աշխատավարձի մեկ երրորդի չափով:

Օրինագծին դեմ էր նաև քեմալական Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը, որի հայազգի պատգամավոր Սելինա Դողանն ասել էր, թե խորհրդարանում փորձ է արվում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում