31.07.2017 16:38

Թուրքիայում շաբաթվա ընթացքում ձերբակալվել է ևս 831 մարդ

Թուրքիայում շաբաթվա ընթացքում ձերբակալվել է ևս 831 մարդ

Թուրքիայի իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալել են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 831 մարդու:

Գյուլենին Անկարան մեղադրում է պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, փոխանցել է Reuters գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ՆԳՆ-ին:

Թուրքիայի իրավապահ մարմինները շաբաթվա ընթացքում ձերբակալել են ևս 213 մարդու, որոնք կասկածվում են երկրում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ, ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Եվս 46 մարդ ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ութը՝  «ձախակողմյան ահաբեկչական խմբավորումների» հետ կապեր ունենալու կասկածանքով, փոխանցում է ria.ru-ն: