02.08.2017 13:17

Ոստիկանությունը պարզվել է Շամիրամում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը

Ոստիկանությունը պարզվել է Շամիրամում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը

Ոստիկանությունը հաղորդում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան:

«Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: