02.08.2017 16:10

Իրաքից ցիկլոն է մոտենում

Իրաքից ցիկլոն է մոտենում

Հայաստանին Իրաքի տարածքից մոտենում է տաք օդի հերթական ալիքը:

Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշել է, որ ամենաբարձր ջերմաստիճանները պետք է սպասել օգոստոսի 6-ին և 7-ին.  Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում +40...+41, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +42 կլինի:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, օգտագործել շատ հեղուկներ: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: