03.08.2017 10:35

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Ուշադրություն

Օգոստոսի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է  39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 3-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:


Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.80C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               12.00C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.70C