03.08.2017 15:30

Կառավարությունը Ջերմուկը «մեգապոլիս» դարձնելու համար $2,5 մլն է հատկացնում

Կառավարությունը Ջերմուկը «մեգապոլիս»  դարձնելու համար $2,5 մլն է հատկացնում

2017 թվականին կառավարությունը Ջերմուկին բարեկարգման համար շուջ 1.2 մլրդ դրամ (2.5 մլն դոլար) կհատկացնի:

Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարել է, որ միջոցները կհատկացվեն Հանրապետության մարզերում քաղաքների զարգացման՝ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում։ «Դրանցից յուրաքանչյուրը շրջակա գյուղերի եւ ավելի փոքր քաղաքների համար ձգման կետ պետք է դառնա։ Յուրովի մեգապոլիս»,- ասել է Լոքյանը։

Կառվարության նիստիմեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բարձրացնել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։ Ջրային պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարել է երկամսյա ժամկետում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և, համատեղ քննարկելով գյուղատնտեսության, բնապահպանության,տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների նախարարների հետ, ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի առաջարկներ` տալով դրանց ֆինանսական գնահատականը: