03.08.2017 17:13

Մոլորակների պաշտպանի թափուր աշխատատեղ՝ տարեկան $187 000-ով. աշխատանքային փորձը պարտադիր է

Մոլորակների պաշտպանի թափուր աշխատատեղ՝ տարեկան $187 000-ով. աշխատանքային փորձը պարտադիր է

NASA-ն մոլորակների պաշտպանության սպայի նոր աշխատատեղ է բացել տարեկան $187.000 աշխատավարձով:
Սպայի պարտականությունն է լինելու ղեկավարել մոլորակների պաշտպանությունն ու ՆԱՏՕ-ի տիեզերական առաքելությունների շրջանակում ապահովել դրա ծրագրի իրականացումը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խոսքն այնպիսի առաջադրանքների մասին է, որոնց ընթացքում Երկրի օրգանիզմներն ու օրգանական նյութը կարող են «կամա թե ակամա» հայտնվել այլ մոլորակներում, ինչպես նաև առաքելությունների մասին, որոնց շրջանակում տիեզերանավերն այլ արտերկրային օբյեկտների նմուշներով Երկիր են վերադառնում:
Իդեալական թեկնածուն պետք է պետկառույցում բարձր պաշտոնում աշխատանքի 1 տարվա փորձ ունենա, հասկանա այն ամենից, ինչ կապված է մոլորակային պաշտպանության հետ, բավականին ինժեներա-տեխնիկական փորձ ունենա ու պատրաստ լինի մշտական գործուղումների: