04.08.2017 10:10

Սպասվում է բարձր ջերմային ֆոն

Սպասվում է բարձր ջերմային ֆոն

Ուշադրություն

Օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

 

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.40C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.80C