04.08.2017 13:56

4 հոգու սպանության մեջ կասկածվող Քալաշյանի տնից զենք-զինամթերք է հայտնաբերվել

4 հոգու սպանության մեջ կասկածվող Քալաշյանի տնից զենք-զինամթերք է հայտնաբերվել

Օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում 4 մարդու սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանի տանը օժանդակ շինություններում կատարված խուղարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով, իսկ տանը կից թոնրատնից՝ «ԻԺ-18ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական չհաշվառված հրացան:

Թելման Քալաշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով:

Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ անհայտ անձը մտել է նշված սրահի տարածք և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա:

Կրակոցների հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Մեկ քաղաքացի էլ ժամեր անց մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Կրակողը դեպքի վայրից դիմել էր փախուստի: