04.08.2017 14:30

Երեւանցի տղամարդը ծեծելով սպանել է 34-ամյա կնոջը

Երեւանցի տղամարդը ծեծելով սպանել է 34-ամյա կնոջը

Երեւանի Թումանյան փողոցում բնակվող տղամարդը ծեծելով մահվան է հասցրել  34-ամյա կնոջը:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ երեկ՝ օգոստոսի 3-ի առավոտյան Շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է Մ. Աղաջանյանը՝ ծնված 1983թ.: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել է կնոջ դին՝ բռնության հետքերով:

Քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ. Աղաջանյանը ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել է բռնությունների: 34-ամյա կնոջ ամուսինը ձերբակալվել է՝ բռնություն գործադրելու կասկածանքով: