03.08.2017 11:20

Հերքում

iLur.am կայքի խմբագրությունը դատարանի որոշմամբ պարտավորվել է հրապարակել ստորեւ բերված տեքստը: Նշենք, որ բուն դատարանի վճիռը խմբագրությունը չի ստացել, վճռի մասին տեղեկությունը ստացել ենք ԴԱՀԿ հարկադիր կատարողի գրությունից: Հիշեցնենք, որ խնդրո առարկա հոդվածի պատճառով նեկայացված հայցով հայցվորը պահանջում էր հերքում տալ, ինչպես նաեւ՝ որպես վնասի հատուցում վճարել 6 մլն 624 հազար դրամ: Դատարանի վճռով հերքումից բացի հօգուտ հայցվորի բռնագանձվել է 20 000 դրամ:

Հերքում

iLur.am լրատվական կայքի «Հայաստան» բաժնի «Հասարակություն» ենթաբաժնում՝ http://www.ilur.am/news/view/28265.html 19.04.2014թ. ժամը 11:20-ին տեղադրված եւ հրապարակված «Աղբյուր. Արագածոտնի մարզպետի հովանու ներքո գրադարանի տնօրենը եւ իր քույրը անպատիժ նվաստացնում են իրենց աշխատակիցներին» հոդվածը, որը վերաբերում է Լիլի Կիրակոսյանի Աշտարակի ավցագ դպրոցի պաշտոնից հեռացվելուն՝ մատյանները պատռելու եւ դարձյալ հավաքարարին ծեծելու համար: Հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: