07.08.2017 14:45

Դավթաշենում արկի պայթյունից վիրավորված երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում – News.am

Դավթաշենում արկի պայթյունից վիրավորված երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում – News.am

Երեւանի Դավթաշեն թաղամասում օգոստոսի 2–ին արկի պայթյունից վիրավորված 20-ամյա Աշոտ Եփրեմյանի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ,  NEWS.am-ի փոխանցմամբ, տեղեկացրել է «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Նա նշել է, որ երիտասարդի վիճակը շարունակում է  մնալ ծանր, սակայն, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝Ռ. Մ.-ին պատկանող Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Պատահարի հետեւանքով երկու մարդ է տուժել՝ Նիկոլ եւ Աշոտ Եփրեմյանները: Տուժածներից 32-ամյա Նիկոլ Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է: