08.08.2017 13:58

Երեւանում ոգեկոչել են Հիրոսիմայի եւ Նագասակիի զոհերի հիշատակը

Երեւանում ոգեկոչել են Հիրոսիմայի եւ Նագասակիի զոհերի հիշատակը

Երևանում այսօր ոգեկոչել են ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքներում ատոմային հարձակման հետեւանքով զոհվածների հիշատակը: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին եւ Երեւանի քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաներ ներկա են գտնվել Մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ տեղի ունեցած արարողությանը:

Ողբերգության տարելիցին նվիրված արարողության ժամանակ հիշատակի խոսք են ասել նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ի դեպ՝ հայերեն լեզվով, և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը:

Որպես աշխարհում խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ՝ հուշաքարին դրվել են թղթե կռունկներ, ինչպես նաև խաղաղության խորհրդանիշ թռչուն` թևերին պատկերված Հայաստանի և Ճապոնիայի պետական դրոշները: Խաղաղության հայկուներով պատրաստված ու լույս ընծայված գրքույկների մեկական օրինակներ էլ հանձնվել են Ռուբեն Հովհաննիսյանին և Էյջի Տագուչիին:

Խաղաղության ուխտի հուշաքարը Երևան էր բերվել 2014թ.` Հիրոսիմայից, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: