09.08.2017 10:30

Sky Sports. Նեյմարը ցանկանում է «Բարսելոնա»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ

Sky Sports. Նեյմարը ցանկանում է «Բարսելոնա»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ

ՊՍԺ-ի նորաթուխ հարձակվող Նեյմարը կարող է իր նախկին թիմի՝ «Բարսելոնա»-ի դեմ բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ում՝ չվճարված բոնուսների համար: Այս մասին հաղորդում է բրիտանական Sky Sports հեռուստաընկերության կայքը:

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները 25-ամյա ֆուտբոլիստի հորը չեն վճարել 23 մլն եվրո կազմող բոնուսները, որոնք պետք է վճարվեին նախորդ տարի գործող պայմանագրի  ժամկետը երկարաձգելու համար: Նեյմարը և իր հայրը, ով միևնույն ժամանակ որդու գործակալն է, դեռևս պաշտոնական բողոք չեն ներկայացրել, սակայն դիտարկում են այդ տարբերակը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բրազիլիայի հավաքականի ավագը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆրանսայի փոխչեմպիոն ՊՍԺ-ի հետ: Փարիզյան ակումբը նրա տրանսֆերի համար «Բարսելոնա»-ին վճարեց ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային 222 մլն եվրո: