09.08.2017 10:45

«Լիվերպուլ»-ը մերժել է Բարսելոնա»-ին

«Լիվերպուլ»-ը մերժել է Բարսելոնա»-ին

«Լիվերպուլ»-ը կոշտ քաղաքականություն է որդեգրել՝ կապված թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության հետ: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, անգլիական ակումբը մերժել է «Բարսելոնա»-ի առաջարկը:

Ավելի վաղ ESPN-ը գրել էր, թե կատալնոկան ակումբը համաձայնության է հասել մերսիսայդիցների հետ, և բրազիլացի խաղացողը 90 միլիոն եվրոյի դիմաց կարիերան կշարունակի Լա Լիգայում:

Սակայն անգլիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Լիվերպուլ»-ում չգիտեն «կապտանռնագույններ»-ի հեռակա ծրագրերի մասին և չեն ցանկանում հրաժարվել իրենց առաջատար խաղացողի տրանսֆերից: