09.08.2017 11:00

Նեյմարի նորամուտը ՊՍԺ-ի կազմում կարող է կրկին հետաձգվել

Նեյմարի նորամուտը ՊՍԺ-ի կազմում կարող է կրկին հետաձգվել

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չի ստացել ՊՍԺ-ի նորեկ Նեյմարի միջազգային տրանսֆերային վկայականը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: 

Ինչպես հաղորդում ֆրանսիական L'Equipe պարբերականը, «Բարսելոնա»-ն դեռ չի տվել իր թույլտվությունը տրանսֆերի պաշտոնական ձևակերպմանը: Կանոնակարգի համաձայն՝ կատալոնացիները դեռևս 15 օր ունեն վկայականը ստորագրելու համար: Այդպիսով, 25-ամյա հարձակվողը կարող է բաց թողնել Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Գենգամ»-ի դեմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Նեյմարը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային 222 միլիոն եվրոյով «Բարսելոնա»-ից տեղափոխվեց ՊՍԺ և փարիզյան ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր: