09.08.2017 11:31

Ինիգո Մարտինեսը չի տեղափոխվի «Բարսելոնա»

Ինիգո Մարտինեսը չի տեղափոխվի «Բարսելոնա»

«Ռեալ Սոսյեդադ»-ի պաշտպան Ինիգո Մարտինեսը, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է կատալոնական Mundo Deportivo պարբերականը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ իսպանական գրանդում հրաժարվել են 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մքտից:

«Բարսելոա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն անձամբ էր հետաքրքրված Մարտինեսի ծառայուություններով, և ակումբի ղեկավարությունն էլ պատրաստ էր վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 32 միլիոն եվրո: Սակայն վերջին պահին «կապտանռնագույններ»-ի ղեկավարությունը հարաժարվել է այդ տրանսֆերից:

Կատալոնական ակումբում սպասում են, թե ինչպես կդասավորվի թիմի բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենի ապագան, ով կարող է մնալ 5-րդ կենտրոնական պաշտպանի կարգավիճակում:

«Բարսա»-ի 4-րդ պաշտպանը կլինի Մարլոնը, ով անհրաժեշտության դեպքում կփոխարինի Ժերար Պիկեին, Սամուել Ումտիտիին և Խավիեր Մասկերանոյին: