09.08.2017 10:22

Եգիպտոսի նախագահը Քաթարին կոչ է արել պատասխանել արաբական «քառյակին» անհանգստացնող հարցերին

Եգիպտոսի նախագահը Քաթարին կոչ է արել պատասխանել արաբական «քառյակին» անհանգստացնող հարցերին

Քաթարը պետք է պատասխանի Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Եգիպտոսի ներկայացրած պահանջներին, ինչպես նշվում է երեքշաբթի եգիպտական պետության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Քուվեյթի վարչապետի առաջին տեղակալ, Քուվեյթի արտաքին գործերի նախարար շեյխ Սաբահ ալ-Հալեդ ալ-Համիդ աս-Սաբահի հետ Կահիրեում կայացած հանդիպմանը:

«Քաթարը պետք է պատասխանի այն բոլոր հարցերին, որոնք անհանգստացնում են արաբական չորս պետություններին»,- նշել է աս-Սիսին:

Նա նաև աջակցություն է հայտնել Քուվեյթի էմիրի միջնորդական առաքելությանը Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամում՝ նշելով, որ այդ գործունեությունն ուղղված է «արաբական շարքերը վերականգնելուն և ամրացնելուն»:

Փոխանցում է ТАСС-ը: