09.08.2017 12:06

Թրամփը Հյուսիսային Կորեային սպառնացել է «չտեսնված կրակով ու ցասմամբ»

Թրամփը Հյուսիսային Կորեային սպառնացել է «չտեսնված կրակով ու ցասմամբ»

Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը «կրակով ու ցասումով» պատասխան կտա Փհենյանի գործողություններին, եթե վերջինս համարձակվի սպառնալ Ամերիկային:

Թրամփի սպառնալիքը հնչել է այն լուրից հետո, թե ԿԺԴՀ-ն միջուկային մարտագլխիկ է արտադրել, որը կարելի է տեղադրել Հյուսիսային Կորեայի ունեցած հրթիռի վրա:

Դա նշանակում է, որ Հյուսիսային Կորեան շատ ավելի արագ տեմպերով է մշակում միջուկային զենք, որը կարող է խոցել ԱՄՆ-ին:

Այդ մասին հաղորդել է Washington Post-ը:

Փոխանցում է BBC-ն: