09.08.2017 13:32

Նագասակի. 72 տարի անց

Նագասակի. 72 տարի անց

Ճապոնական Նագասակիում մեկ րոպե լռությամբ հարգել են ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը: Արորղությանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

Նագասակիի քաղաքապետը երկրի ղեկավարությանը կոչ է արել ստորագրել Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը, որն ընդունվել է այս ամռանը ՄԱկ անդամ երկրների համաժողովում:

Ճապոնիայի իշխանությունները կարծում են, որ պայմանագրի վավերացումը կմեծացնի տարաձայնությունները միջուկային տերությունների հետ: Տոկիոն ընդգծում է, որ խնդրի լուծումը կգտնվի, եթե միայն բոլոր երկրները միասնական դիրքորոշում որդեգրեն:

Ելույթ ունենալով Նագասակիում՝ վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի միջուկային զենքը վերանա: «Ես աղոթում եմ, որ զոհերի հարազատների, արարողության մասնակիցների և Նագասակիի ամբողջ բանակչության կյանքը խաղաղ ու հանգիստ լինի»,- ասել է կառավարության ղեկավարը:

1945 թ. ԱՄՆ-ը Նագասակիի վրա ատոմային ռումբ նետեց, ինչի արդյունքում զոհվեց ավելի քան 70 հազար մարդ: Դրանից երեք օր առաջ նույնպիսի բախտի  էր արժանացել Հիրոսիման:

Ճապոնիան առաջին և միակ երկիրն է, որն իր վրա զգացել է ատոմային ռմբակոծության սարսափը ,որի հետևանքներն զգացվում են մինչ օրս:

Փոխանցում է euronews-ը: