09.08.2017 14:07

Արևմտյան ԶԼՄ-ները քննարկում են ԿԺԴՀ-ի հետ պատերազմի հավանականությունը

Արևմտյան ԶԼՄ-ները քննարկում են ԿԺԴՀ-ի հետ պատերազմի հավանականությունը

Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի դեմ սպառնալիքներ տեղալով և Փհենյանին «հուր և ցասում» խոստանալով՝ մեծացնում է հնարավոր ռազմական հակամարտության հավանականությունը: Նման հետևության են հանգել ամերիկյան լրատվամիջոցները:

«ԿԺԴՀ-ի հետ կապված ամենալուրջ սպառնալիքը բխում է ոչ թե միջուկային մարտագլխիկից, որն ընդունակ է խոցելու ԱՄՆ մայրցամաքային հատվածը, այլ Վաշինգտոնից, որն անզգուշաբար կարող է միջուկային պատերազմ հրահրել Կորեական թերակղզում»,- միջուկային էներգետիկայի հարցերով փորձագետ, բազմիցս ԿԺԴՀ-ում եղած Սիգֆրիդ Հեքերին է մեջբերում Politico-ն:

Կորեական «երկրորդ պատերազմի» վտանգի մասին է գրում նաև The National intrest-ը: «Հակամարտությունը Կորեական թերակղզում՝ ԱՄՆ-ի կանխարգելիչ ռազմական գործողությունների արդյունքում, կործանարար հետևանքներ կունենա Վաշինգտոնի և այդ տարածաշրջանում նրա դաշնակիցների վրա»,- պնդում է հեղինակը:

 Նա նշում է, որ եթե անգամ Փհենյանը չկարողանա միջուկային զենք կիրառել, սովորական հրթիռներով նա կգրոհի այժմ Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում գտնվող հարյուր հազարավոր զինվորականների և ամերիկացիների: Գուամ կղզու բնակիչներն ABC News-ին հայտնել են, որ վախենում են դառնալ հյուսիսկորեական հրթիռների թիրախը և նույնիսկ մտածում են կղզուց հեռանալու մասին:

Փոխանցում է ria.ru-ն: