09.08.2017 14:43

Փարիզի արվարձանում ավտոմեքենան մխրճվել է զինվորականների խմբի մեջ

Փարիզի արվարձանում ավտոմեքենան մխրճվել է զինվորականների խմբի մեջ

Փարիզի արվարձանային Լեւալուա-Պերե քաղաքում ավտոմեքենան մխրճվել է զորանոցից դուրս եկող զինվորականների խմբի մեջ, ապա թաքնվել, փոխանցում է France Info կայքը:

BEMTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան մոտավորապես 08:15, երբ զինվորները դուրս են եկել զորանոցից: Տուժել է վեց մարդ, հաղորդել է France-Presse-ն՝ հղում անելով ոստիկանությանը, որն այժմ զբաղված է ավտոմեքենայի որոնումներով:

Լեւալուա-Պերեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին տեղի ունեցածը անվանել է ծրագրված գործողություն: «Այդ մեքենան կանգնած է եղել զորանոցի մոտ: Վարորդը, ակնհայտորեն, սպասել է, թե երբ են զինվորները դուրս գալու»,- ասել է նա:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հույս է հայտնել, որ հարձակում գործած անձը շուտով կձերբակալվի:

Տրանսպորտային միջոցներն ամբոխի վրա  քշող միայնակ ահաբեկիչների հարձակումները դարձել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բնորոշ «ձեռագիրը»: Վերջին ամիսներին եվրոպական երկրներոմ այդպիսի մի քանի գորհ է տեղի ունեցել:

Փոխանցում է ria.ru-ն: