09.08.2017 15:00

Բախումներ Քենիայում ընդդիմության և ոստիկանների միջև

Բախումներ Քենիայում ընդդիմության և ոստիկանների միջև

Քենիայում նախագահական ընտրությունների արդյունքից դժգոհ հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Քուսումի քաղաքի փողոցներ, չորեքշաբթի հաղորդել են արևմտյան ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ ցուցարարները հանդես են գալիս  ի պաշտպանություն երկրի նախկին վարչապետ, ընդդիմադիր Ռաիլա Օդինգայի, որը նախագահական ընտրություններում պարտվել է իր հիմնական մրցակցին:

Ականատեսների վկայությամբ՝ ցուցարարներն արգելափակել են քաղաքի որոշ փողոցներ և այրել անվադողեր; Ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ:

Վերջին տվյալներով՝ Քենիայի գործող նախագահ Ուհուրու Քենիաթան ընտրություններում ստացել է ձայների 55 %-ը, Օդինգան՝ 44%: Ընդդիմադիր քաղաքական գործիչը պնդում է, որ արդյունքները կողծվել են:

2007 թ.ընտրությունների ընթացքում զոհվեց ավելի քան հազար քենիացի, 600 հազար մարդ ստիպված էին լքել իրենց տները զանգվածային բախումների պատճառով:

Փոխանցում է Interfax-ը: