09.08.2017 15:42

Վենեսուելայի սահմանադիր ժողովն իրեն հայտարարել է իշխանության գլխավոր մարմինը

Վենեսուելայի սահմանադիր ժողովն իրեն հայտարարել է իշխանության գլխավոր մարմինը

Վենեսուելայի ազգային սահմանադիր ժողովն ընդունել է հրամանագիր, ըստ որի՝ երկրի իշխանության որևէ ճյուղ չի կարող խոչընդոտել իր կողմից ընդունված որոշումները, տեղեկացնում է El Universal թերթը: Հրամանագիրն ընդունվել է նախորդ օրը, դրա մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:

«Այդ օրենքը հզոր գործիք է՝ բռնությունը, ատելությունը, անհանդուրժողականությունը խեղդելու համար»,- սահմանադիր ժողովի նախագահ Դելսի Ռոդրիգեսի խոսքն է մեջբերում պարբերականը:

Փոխանցում է Interfax-ը: