09.08.2017 18:13

Հովհաննես Սահակյանը նշանակվել է Վազգեն Խաչիկյանի պաշտոնում

Հովհաննես Սահակյանը նշանակվել է Վազգեն Խաչիկյանի պաշտոնում

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը նոր պաշտոն է ստացել։
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Սահակյանը նշանակվել է  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
Սոցապ ծառայության նախկին պետ Արտակ Ղազարյանն օրերս ազատվել է աշխատանքից: Ծառայության թերեւս ամենահայտնի պետը ՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն է, որն ազատվեց պաշտոնից տարիներ առաջ՝ կոռուպցիոն գործարքների պատճառով: Նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման եւ խարդախության հոդվածներով: