10.08.2017 09:00

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է սկսել Զլատան Իբրահիմովիչի հետ, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս հենց «կարմիր սատանաներ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է Abola-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է նորից թիմում տեսնել շվեդ հարձակվողին: Նշվում է, որ մոտակա օրերս պարզ կդառնա արդյոք 35-ամյա հարձակվողը կվերադառնա Մանչեսթեր, թե՝ ոչ:

Ավարտված մրցաշրջանում Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: