10.08.2017 09:30

The Independent. ՊՍԺ-ն պատրաստ է մեծ աշխատավարձ վճարել Սանչեսին

The Independent. ՊՍԺ-ն պատրաստ է մեծ աշխատավարձ վճարել Սանչեսին

ՊՍԺ-ի մարզչական շտաբը շարունակում հետաքրքրվել «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է չիլիացուն պայմանագիր առաջարկել՝ շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով:

Հարկ է նշել, որ լոնդոնյան ակումբը իր հերթին չի ցանկանում հրաժարվել 28-ամյա խաղացողի ծառայություններից:

Սանչեսի պայմանագիրը «զինագործներ»-ի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: