10.08.2017 09:45

Կոնտե. «Չելսի»-ի համար Մատիչի հեռանալը մեծ կորուստ է

Կոնտե. «Չելսի»-ի համար Մատիչի հեռանալը մեծ կորուստ է

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի նախկին ֆուտբոլիստ Նեմանյա Մատիչի մասին, ով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Մատիչը շատ լավ գիտի, թե ես ինչ եմ մտածում նրա մասին: Նա հիանալի խաղացող է, և շատ կարևոր էր «Չելսի»-ի համար: Ընթացիկ տրանսֆերային պատուհանը անկանխատեսելի է: «Չելսի»-ի համար Մատիչի հեռանալը մեծ կորուստ է»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «ազնվականներ»-ին վճարել են 40 մլն ֆունտ ստերլինգ(44.3 մլն եվրո):